«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նկատվում է մսեղենի էժանացում: Երևանի այսպես կոչված ԳՈԻՄ-ի շուկա թերթի թղթակցի շրջայցի ընթացքում պարզվել է, որ վերջին շրջանում տավարի միսը էժանացել է մոտ 200 դրամով, իսկ խոզի միսը նույնիսկ 500 դրամով: Այսպես, խոզի փափուկ մսի մեկ կիլոգրամը կարելի է գնել 2000 դրամով, որը մինչև վերջերս միջինը 2400-2500 դրամ Էր: «Չալաղաջը», սակայն, պահպանում է իր գինը՝ 3000 դրամ: Ամանորյա սեղանի խոզի բդի մեկ կիլոգրամը 2300 դրամ է (բրազիլականը՝ 1800 դրամ), սակայն մսավաճառների կարծիքով բուդը շուտով կսկսի թանկանալ: Տավարի մսի մեկ կիլոգրամի գինը այստեղ սկսում է 2200 դրամից: Էժանացել է նաև «սիրտ-թոք-ջիգյարը». դրա մեկ կիլոգրամը կարելի է ձեռք բերել 800-1000 դրամով: Մսեղենի որոշակի էժանացում նկատվում է նաև սուպերմարկետներում: Մասնավորապես, «ՎԱՍ» սուպերմարկետում թերթի թղթակցին հայտնել են, որ վերջին շրջանում իրենց մոտ ևս տավարի միսը Էժանացել է մոտ 200 դրամով»:
Միսը էժանացել է
