Ռուսաստանը Հայաստանի հանդեպ գեոպոլիտիկա է օգտագործել, իսկ Ուկրաինայի հանդեպ՝ գեոէկոնոմիկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Մաքսային միությանն ու Պուտինի այցին, նման տեսակետ արտահայտեց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը:
«Դժվարանում եմ ասել Ուկրաինան Մաքսային միություն կմտնի , թե ոչ, սակայն ակնհայտ է, որ Եվրոպական միություն չի մտնի»,- նշեց նա, հավելելով, որ ինքը չի ցանկանում., որպեսզի Ուկրաինան մտնի Մաքսային միություն:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի այցին, նա նշեց, որ վերջինիս գալուց առաջ մենք պետք է հստակ իմանանք թե հայ-ռուսական հարաբերությունները, որ փուլի վրա են գտնվում և որ պայմանագրով են կարգավորվելու: Բանախոսը հավելեց, որ ռուս բարեկամը սովորություն ունի իր բարեկամին քցելու: Նրա խոսքերով, Ռուսաստանը մեզ ասում է` «երկաթե շերեփ վերցրեք, թե չէ կսպանեմ»:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայաստանի և Ղարաբաղի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունները, Շիրինյանը նախ նշեց, որ ինքն այս պահին վտանգ չի տեսնում, սակայն վտանգը մեծ է պատմական նախադեպից ելնելով:
«Թուրքական հատվածին ոչ մի դեպքում չպետք է թողնել Ղարաբաղի հարցում որևէ քայլեր ձեռնարկի: Առաջիկայում ես Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման բարձրացում եմ տեսնում: Եթե Պուտինը գալիս է Գյումրի, այսինքն այդ սահմանային գոտին անանցանալի է դառնալու բոլորի համար: Այստեղ մենք դառնում ենք շահող կողմ», - նշեց նա: