Լեգիոներ հարձակվողների մենամարտը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի գլխավոր խաղի մենամարտը: «Սպարտակ»- «ԲԿՄԱ» խաղից առաջ երկու թիմի առաջատարներին իրար հետ է համեմատել Спорт Экспресс-ը:
Այս մրցաշրջանում ով ինչով է լավ: Վիճակագրական տվյալները խոսում են կարմիր-սպիտակների օգտին: Մովսիսյանը ավելի շատ է հարվածում դարպասների ուղղությամբ` 38 հարված Սերդուի 20-ի դիմաց, սակայն բացի դա շատ է տուգանային խախտումներ կատարում, ինչի պատճառով ավելի շատ է ստացել դեղին քարտ:
Դումբիան ավելի շատ գոլային փոխանցում է արել և ավելի ճշգրիտ փոխանցումներ է կատարում: Մրցաշրջանում նրա տվյալները այսպիսին են երկու գոլային փոխանցում և գոլային փոխանցումների 75.6 % ճշգրտություն, համեմատության համար Մովսիսյանը կատարել է մեկ գոլային փոխանցում, իսկ ճշգրտությունը կազմել է 62.9%:
Վերջին խաղը
16-րդ տուրի Զենիթի դեմ խաղում հայազգի հարձակվողը երեք գոլի հեղինակ դարձավ, ինչի արդյունքում Սպարտակը վստահ հաղթանակ տարավ առաջնության առաջատարի նկատմամբ: Մովսիսյանը յուրաքանչյուր ճաշակի համապատասխան գոլ խփեց, թե գլխով անկյունայինից հետո, թե 12 մետր հեռավորությունից ձախ ոտքի ուժեղ հարվածով և թե տուգանային հրապարակում ճիշտ դիրք գրավելու միջոցով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չընթացավ և երկրորդ խաղակեսում Յուրան խորացրեց ծնկի վաղեմի վնասվածքը և 58-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշատը:
Իր նախորդ խաղը պակաս արդյունավետ չանցկացրեց նաև բանակայինների սևամորթ հարձակվողը: Արդեն 9-րդ րոպեին ձախ թևով Միլանովի անցումը ավարտվեց Դումբիային գոլային փոխանցումով: Առաջին խաղակեսի ավարտին կոտդիվուարցին վստահությամբ տասնմեկ մետրանոց իրականացրեց, որը անձամբ վաստակել էր: Սայդուն նաև գոլային փոխանցում կատարեց, 20-րդ րոպեին հաջողությամբ գործեց Դումբիա-Տոշիչ զույգը:
Կխաղա թե ոչ
Դերբիից մեկ օր առաջ Մովսիսյանը մասնակցություն ունեցավ ակումբային մարզմանը, սակայն ինչպես հայտնում է կարմիր-սպիտակների կայքը մեծ սահմանափակումներով և նրա մասնակցությունը 17-րդ տուրին նախկինի պես հարցականի տակ է: Ամեն դեպքում Կարպինը հարձակվողի խաղացնելու որոշումը կկայացնի հանդիպման օրը: Ունեցած տվյալների համաձայն, Մովսիսյանը հայտնվելու է խաղացուցակի մեջ: Հարցը նրանում է, թե արդյո՞ք Մովսիսյանը առաջին րոպեներից կհայտնվի խաղադաշտում, թե իր ակումբին կօգնի փոխարինման դուրս գալով: Հայազգի հարձակվողին կարող են փոխարինել Բարիոսը կամ Ուորիսը: Վերջին օրերը Սպարտակի երկրպագուները հայտնում են կարծիք, որ անհրաժեշտ է վարձակալությունից հետ վերադարձնել Արտյոմ Ձյուբային, եթե հայազգի հարձակվողին անհրաժեշտ լինի վիրահատություն:
«Դժվարությամբ եմ պատկերացնում, ով կարող է գոլ խփել կարմիր-սպիտակների կազմում, եթե ոչ Յուրան»,- հանդիպման նախօրեին այս մասին հայտնած անվանի փորձագետի կարծիքը ամբողջովին արտահայտում է կարմիր-սպիտակների երկրպագուների անհանգստությունը: Կատակ բան չէ, որ Մովսիյանի հաշվին է ակումբի բոլոր գոլերի մոտ կեսը: Այդ պատճառով այդ հարցը շատ հիմնավորված է: Զուտ մաթեմատիկական հաշվարկներով այն կարող է դառնալ Խուրադոն, ով չորս գոլով զբաղեցնում է կարմիր-սպիտակների ռմբարկուների աղյուսակում: Իսկ պահեստային հարձակվողներ Բարիոսը և Ուորիսը դեռևս գոլի հեղինակ չեն դարձել: Կա նաև Յակովլևը, սակայն նա արդեն ամբողջ մեկ տարի չի խաղացել որպես մաքուր հարձակվող:
Սեյդու Դումբիան ընդհակառակը իր բոլոր վնասվածքները բուժել է և սկսել է պարբերաբար խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում: Հասցրել է լավ մարզավիճակ հավաքել և Մովսիսյանից պակաս գոլերի հեղինակ չի դառնում չորս գոլ վեց խաղում: Չնայած նա մեկ շաբաթով նա բացակայել էր Աշխարհի առաջնության ուղեգրի պայքարում ազգային հավաքականին օգնելու համար, սակայն առաջիններից մեկը վերադարձավ բանակայինների շարքերը:
Մեջբերումներ
«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի մասին «Մենք ընկերներ ենք, միասին խաղում ենք հավաքականում: Խոսում ենք հեռախոսով, միշտ ունենում ենք քննարկման նյութ: Ես շատ ուրախ եմ, որ նա խաղում է «Սպարտակում» և շատ գոլերի հեղինակ է դառնում: Չնայած դրա մեջ շատ անսպասելի բան չկա Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ցանկանում եմշ, որ նա տեղափոխվի լավ արևմտյան թիմ Եվրոպայում ֆուտբոլի մակարդակը ամեն դեպքում ավելի բարձր է»:
Սեյդու Դումբիան Facebook սոցցանցում գրել էր «Գործը կատարված է: Կոտդիվուարի հավաքականը մեկնում է աշխարհի առաջնություն: Հնարավոր է Բրազիլիայում ինձ կհաջողվի դուրս գալ ԲԿՄԱ-ի խաղընկերներիցս մեկի դեմ: Այժմ մենք բոլորս պատրաստվում ենք «Սպարտակի» դեմ հաջորդ խաղին: Այնտեղ կգործեմ 100 % նվիրումով: Հավատացեք ԲԿՄԱ-ին, առաջ ԲԿՄԱ»: