Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «ԲԿՄԱ»-ի դեմ մոսկովյան դերբիի ժամանակ «Սպարտակի» մեկնարկային կազմում: Այս մասին հայտնում է Սպարտակի Twiter-յան էջը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի մասնակցությունը հարցականի տակ էր հայտնվել Սանկտ Պետերբուրգում «Զենիթի» դեմ խաղի ժամանակ ծնկի վնասվածքի պատճառով:
Պետք է նշել նաև, որ մեկնարկային կազմում չի հայտնվել Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: