Իրանը վեց ամսով հրաժարվել է մինչև 20 % ուրանի հարստացումից ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների թեթևացման փոխարեն: Այսպիսի պայմաններ է շարադրված կիրակի օրը Ժնևում «վեցնյակի» միջազգային միջնորդների և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի մեջ:
Փաստաթուղթը, որի գործողությունները տարածվելու են վեց ամիս, դարձել է իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման համաձայնության իրականացման առաջին փուլը: Նշված ընթացքում կողմերը շարունակելու են համապարփակ պայմանագրի մշակումը:
Համաձայն ձեռք բերված համաձայնության Թեհրանը պարտավորվում է մինչև 20 % հարստացված ուրանի պաշարների կեսը թողնել օքսիդյան վիճակով որպես աշխատանքային պաշար Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիքի արտադրության համար: Մնացած հատվածը պետք է աղքատացվի 5%-ով:
Բացի դա, Իրանը հրաժարվում է 5%-ից ավել ուրանի հարստացումից, ինչպես նաև իր վրա պարտավորություն է վերցնում Նեթենզում և Արաքում,ինչպես նաև Ֆորդու օբյեկտում գտնվող իր ռեակտորներում ատոմային վառելիքի հարստացումից:
Ատոմային վառելիքի հետ կապված բոլոր գիտա-հետազոտական աշխատանքները անցկացվելու են այսուհետև ՄԱԳԱՏԵ-ի հսկողության տակ և ուղղված չեն լինի հարստացված ուրանի պաշարների մեծացմամբ:
Թեհրանը փաստաթղթի ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում ՄԱԳԱՏԵ-ին տրամադրելու է տեղեկատվություն, ներառյալ ատոմային օբյեկտների հետ կապված իր պլանների մասին տվյալներ, յուրաքանչյուր միջուկային օբյեկտի յուրքանչյուր շինության նկարագրություն, յուրաքանչյուր օյեկտում տարվող աշխատանքների նկարագրություն և այլն:
Միջնորդների «վեցնյակը» իր հերթին պարտավորվում է կանգնեցնել իրանական նավթային հումքի արտահանման չափսերին նվազմանը ուղղված գործունեությունը և թույլատրում է օտար պետություններում պահպանվող ածխաջրածնի վաճառքից ստացված ֆինանսական միջոցների վերադարձը: