24 ամյա Հիթեր Թորփեն նկարահանվել է իր նախկին ընկերոջ Սին Հանլոնի կողմից, որտեղ վերջինիս երախայի ծնունդից մեկ ամիս առաջ իր փորին է հարվածում ծանր մուրճով:
Սակայն երբ 26 տարեկան Հանլոնը տեսանյութը ցույց է տվել ոստիկաններին, վերջիններս մերժել են մեղադրանք հարուցել՝ նշելով, որ ոչ մի հանցագործություն չի կատարվել:
Հանլոնը հինգ վայրկյան տևողությամբ տեսանյութը լուսանկարահանել է անցած տարի հոկտեմբերին, երեխայի ծնունդից մի քանի շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նա նշել է, որ նկարահանել է իր iPhone-ով, երբ Թորփեն ասել է, որ «Իմ երեխան ամեն ինչից ամուր է, ուղակի նայիր»:
Նա ասել է, որ Թորփեն նախկինում հղիության ժամանակ ափով ծանր հարվածել է փորին, քանի որ «ցանկացել է, որ երեխան շուտ դուրս գա»:
Զույգը այնուհետև բաժանվել է և Թորփեն մեղադրել է ոստիկանությանը, որ Հանլոնը բռնություններ է կիրառել իր նկատմամբ: Երբ ոստիկանները ժամանել է Հանլոնի մոտ, նա նշել է, որ Թարփեն ստում է և ցույց է տվել իր նկարահանած տեսանյութը:
Թորփեն, ով այժմ իր մեկ տարեկան երեխայի հետ ապրում է հայրական տանը, մերժել է որևէ մեկնաբանություն տալ: Հանլոնը տեղադրել է տեսանյութը տեղի պարբերականում անցած շաբաթ, թե ինչպես է Ջոնաթոնը «սուպեր» երեխա , ով համաձայն Թորփեի կարողանում է քայլել, զրուցել և կարդալ մեկ տարեկան հասակում: