Եվրոպայի Հարավային Կովկասի շրջանում կա մի պետություն, որը ծաղկում է համաշխարհային ֆուտբոլում տեղական հակամարտությունից հետ մի քանի տասնամյակ տևած վերականգնումից հետո: Հայաստանի ֆուտբոլի պատմությունը հեռու է տպավորիչ լինելուց և անցած 20 տարվա առումով քիչ բա գրելու համար: Խորհրդային Միության ժամականաշրջանում ֆուտբոլային ակումբ Երևանի Արարատը կարողացավ դիմակայել Մոսկվայի հսկաներին և Դինամո Կիևին և հաղթանակի հասնել Խորհրդային Միության առաջնությունում, իսկ հաջորդ տարի հասնել մինչև Եվրոպայի Գավաթի քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Inside Football-ը: 
Անցած վեց տարվա ընթացքում հայկական ֆուտբոլը զգալի զարգացում է ապրել: Երկրում մարզչական հնարավորությունները ժամանակակից են դարձել և ֆուտբոլի նկատմամբ նոր մոտեցում է ընդունվել իշխանությունների կողմից: Արդեն ձեռք բերված աճը պարզ կարելի էր տեսնել 2014 ԱԱ ընտրական փուլում: Տաս խաղից հետո 13 միավորով հավաքականը հայտնվեց խմբում հինգերորդ տեղում, սակայն նրանք ընդամենը երեք միավորով էին հետ մնում Դանիայաից, երկու միավորով երորդ տեղում հայտնված Չեխիայից, իսկ չորորդ տեղը գրաված Բուլղարիայի հետ հավասար միավորներ ունեին:
Այս հաղթանակի համար մեծ մասամբ պատասխանատու է մարզիչ Վարդան Մինասյանը, ով հրաժարվեց իր պաշտոնից ընտրական փուլի ավարտից հետո: Իտալիայի դեմ 2-2 հաշվից հետո Մինասյանի գլխավորությամբ հայտնվեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի38-րդ տեղում, որը երբիցե արձանագրված ամենաբարձր արձյունքն է:
Երբ Մինասյանը հրաժարական տվեց, սկզբում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց ընդունել այն և փորձեց պահպանել 39 ամյա մարզիչին հավաքականը Եվրո 2016 պատրաստելու համար, սակայն Մինասյանը պարզ դարձրեց որ հաստատակամ է իր որոշման մեջ: Նա այժմ պետք է փոխարինվի, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան ավելի լավ կլինի ձեռք բերի օտար մարզիչ Մինասյանի գործը շարունակելու համար:
Հայաստանը այժմ ձեռք է բերել որակյալ ֆուտբոլիստների նոր սերունդ: Կան այնպիսի աստղեր ինչպիսին են Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսայնը, սակայն կան նաև այնպիսի խոստումնալից տաղանդավոր ֆուտբոլիստներ Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, Մախաչկալայի Անժիից Կարլեն Մկրտչյանը և Ռեսելարից Մասիս Ոսկանյանը:
Ներկայումս Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի դրոշը տեղափոխել է Եվրոպա և այժմ հանդես գալիս Դորտմունդի Բորուսիայում: Դոնեցկի Շախտիորի նախկին ֆուտբոլիստը վճռորոշ կլինի իր հավաքականի համար Եվրո 2016-ին, սակայն սխալ կլինի Հայաստանի հավաքականը միայն մեկ մարդու հետ կապել, այն ստեղծագործ կիսապաշտպանություն ունի, որը բազմաթիվ պահեր է ստեղծում հարձակվող Մովսիսյանի համար: