«Ժամանակը» գրում է, թե բավականին լարված են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ նրա տեղակալ Լեւոն Յոլյանի հարաբերությունները:

«Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՎՊ նախագահի ամենահավանական թեկնածուն Լ. Յոլյանն է, ով նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է: Մեր տվյալներով՝ այդ տեղեկություններն անհիմն չէին. Ս. Սարգսյանն, իսկապես, Լ. Յոլյանին խոստացել էր այդ պաշտոնը: Սակայն, ինչպես հայտնի է, հզոր բարեխոսների օգնությամբ Ի. Զաքարյանը վերընտրվեց, արդյունքում, բնականաբար, անհարմար վիճակում է հայտնվել Լ. Յոլյանը:

Ըստ ՎՊ-ի մեր աղբյուրների՝ Լ. Յոլյանը ՎՊ նախագահի պաշտոնը ստանալու ոգեւորությունից հետո բավականին հիասթափված եւ ընկճված է, բացի այդ՝ իր հանդեպ զգում է Ի. Զաքարյանի ոչ բարյացակամ վերաբերմունքը: Իսկ վերջինս էլ իր տեղակալի հետ չի պահպանում նախկին անմիջական հարաբերությունները»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում