Ուկրաինայում շարունակվում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակիցների ցույցերը: Եվրոինտեգրման կողմնակիցները կրկին հավաքվելու են այսօր առավոտյան Ուկրաինայի կառավարության շենքի մոտ: Այս մասին հայտնել է «Բատկիվշինա»(«Հայրենիք»), որը մասնակցություն է ունենում հանրահավաքների կազմակերպման մեջ:
«Երեքշաբթի նոյեմբերի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին շարունակվելու է կառավարության շենքի մոտ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահանջով հանրահավաքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երեկոյան ժամը 18.00-ին Կիևի կենտրոնում Եվրոպական հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք և համերգ: Հանրահավաք է տեղի է ունենալու Կիևի Նեզալեժնոստի հրապարակում:
Պետք է նշել , որ Եվրոպական քաղաքականության և ընդարձակման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերջնական ժամկետ է սահմանել Ուկրաինայի համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:Ուկրաինան պետք է որոշում կայացնի մինչև նոյեմբերի 29-ի առավոտը:
Միաժամանակ երկուշաբթի Ուկրաինայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել են հանրահավաքի մասնակիցներ և «Բերկուտ» հատուկյ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Հինգերորդ ալիք» հեռուստաալիքը:
Կիևի ոստիկանությունը դեռևս չի հրապարակել հաղորդագրություն տուժածների և ձերբակալվածների մասին, չնայած ցույցի կազմակերպիչները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է մարդիկ:
Միաժամանակ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկուշաբթի օրը հայտարարել է անժամկետ հացադուլի մասին` պահանջելով ուկրաինական իշխանություններից ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր «Արևելյան գործընկերության» վիլյնուսյան գագաթնաժողովի ժամանակ: