Մեր մոլորակը ուղեծրից հետևելու համար այժմ անհրաժեշտ չէ դառնալ տիեզերագնաց կամ վճարել հարյուր հազարավոր դոլարներ տիեզերական ապարատում տեղ գրավելու համար: Ամերիկացիները առաջարկել են ավելի հասանելի և անվտանգ միջոց. տիեզերքից մեր երկրագունդը հետևել համացանցի միջոցով:

Ռուս տիեզերական մասնագետների օգնությամբ Վանկուվերի UrtheCast կազմակերպությունը 2013 թվականի նոյեմբերի 26-ին ուղեծիր է ուղարկել երկու տեսախցիկ, որոնց միջոցով կարելի է հետևել երկրագնդին իրական ժամանակով: Արդյունքում համացանցի օգտատերը կարող են իրենց համար հարմար յուրաքանչյուր րոպեի այցելել UrtheCast.com կայք և տեսնել հսկայական կապույտ երկրագնդի ամբողջ գեղեցկությունը:

Տեսախցիկները 90 րոպեանոց շրջապտույտ են կատարելու Երկրագնդի շուրջ օրական 16 անգամ: Քչերին է նախկինում այսպիսի բան հաջողվել տեսնել:

«Տաս տարի առաջ նման մի բնան անել անհավանական դժվար կլիներ, սակայն միջոցների կուտակման և ռուս ու կանադացի ինժիներների` երեք տարվա աշախատանքի արդյունքում ծրագիրը հաջողությամբ կարողացել ենք ուղարկել Երկրից: Տեսախցիկները տիեզերք են ուղարկվել «Սոյուզ» ռուսական տիեզերանավի միջոցով Ղազախստանում գտնվող Բայկոնուր տիեզերակայանից»,- նշել է UrtheCast կազմակերպության տնօրեն Սքոթ Լարսոնը:

Ստուգաճշտումից հետո, որը կարող է զբաղեցնել մի քանի ամիս, կստացվեն առաջին պատկերները: Առաջին անգամ յուրաքանչյուր օգտատեր կկարողանա տեսնել Երկրագունդը ընդամենը 45 րոպե ուշացումով:

Բարձր որակը թույլ կտա տեսնել ոչ միայն Երկրագունդը, այլ նաև բոլոր եղանակային փոփոխությունները, տարվա եղանակների փոփոխությունը, շարժվող տրանսպորտային միջոցները, մարդկանց խումբ, նավեր և շենքերը: Հանդիսատեսները կկարողանան հետևել տիեզերքից իրենց կամ հարևան երկրին,երբ տեսախցիկները կգտնվեն իրենց անհրաժեշտ աշխարհի մասում: