Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ` ներկայիս արտաքին և ներքին քաղաքական ոտնձգությունների դեմ առաջին ելքն այն է, որ պետք է իրավական ճանապարհով խոչընդոտել, որպեսզի գործարքը ձևակերպվի իրավաբանորեն, իսկ դա անհնար է, քանի որ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

«Եթե ներկայիս խորհրդարանը քվեարկի ՄՄ-ին անդամակցությունը, ապա իրավական ճանապարհով դա կբողոքարկվի մինչև ՄԻԵԴ, և այդ դեպքում իրավաբանորեն` ըստ միջազգային իրավունքի ՀՀ-ն կհամարվի Ռուսաստանի կողմից օպուկացված երկիր: Սա ուղղված է արդեն Ռուսաստանի իշխանությանը, թող իմանան, որ օկուպանտների դեմ պայքարում են բոլոր միջոցներով, ոչ միայն քաղաքական: Երկրորդը, որն ի վիճակի չէ անել քաղաքական համարգը, ի վիճակի է անել միայն քաղաքացիական հասարակությունը, վսատհ եմ, որ դա տեղի կունենա վաղ թե ուշ, պիտի ձևավորվի քաղաքացիական դիմադրություն, որի միակ նպատակն է լինելու պաշտպանել Հայաստանի անկապխությունն ու ինքնիշխանությունը: Այսօր ուկրաինական ժողովրդին ասում հպարտ, իսկ մեզ ոչ, քանի որ ժողովրդի հպարտությունը չափում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և Ռուսաստանին ծառայող մյուս ուժերի հպարտությամբ»,- գնահատեց Շահնազարյանը` համոզմունք հայտնելով, որ մեր հասարակությունը նույնպես կապացուցի, և կկարողանանք պահպանել մեր անկախությունը, և կկազմաքանդվի Ռուսաստանի շահերին ծառայող այս քաղաքական համակարգը:

«Տրանսպորտի գնի դեմ պայքարող ալիքն այսօր ոտքի չի կանգնել, քանի որ քարոզչությունը, որը ծավալվում է Ռուսաստանին ծառայող ուժերի կողմից նպաստում է նրան, որպեսզի օգտագործվեն բոլոր հարցերը, որոնք կարող են թուլացնել պրոռուսական մի թևին և ուժեղացնել մյուսին: Երբ պետականության կորստի մասին է խոսքը, նրանք ունեն միևնույն շահը: Հիմա Հայաստանում կան դիմադրության առանձին օջախներ, ժամանակի ընթացքում նրանք ինքնուրույն կկազմավորվեն, ուղղակի առայժմ նրանք կարողանում են քողարկել այդ ամենը` ասելով, թե Սերժ Սարգսյանն է միակ չարիքը, իենք էլ լինելով ողջ պակաս չարիք մեր պետականության համար»,- համոզված է Շահնազարյանը:

Վերջինիս դիտարկմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն արդեն ամբողջովին տնօրինում է Ռուսաստանը: 200 տարվա ընթացքում, ինչ Հայաստանն անցել է ռուսական կայսրույթան տակ, ինչպես բնութագրեց Շահնազարյանը, այդ հարցերը նույն եղանակով են լուծվում` բացառապես կր շահը հետապնդելով` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի լուծի այնպես, ինչպես ուզում են հայերը:

«88 թվի շարժումով Հայաստանն առաջին հերթին ազատագրվեց ռուսական կայսրությունից, հետո միայն Ադրբեջանից: 88 թվի շարժումը կասեցվում էր ռուսական բանակի ու տանկերի կողմից Երևանի կենտրոնում: Չեմ ուզում էտ մաիսն խոսել, պատմության դասագրքերում էլ չեք գտնի: Հիմա մենք վերադառնում ենք նույն վիճակին: Ռուսաստանն այսօր ունի երկու խնդիր` չկարգավորել հակամարտությունը և տեղակայել հակամարտության գոտու իր զորքերը, հավանաբար խաղաղապահի անվան տակ, թե Ռուսաստանն ինչ խաղաղապահ է, մենք գիտենք: Եթե Հայաստանն է անցել Ռուսաստանի տիրապետության տակ, բնականաբար Արցախը նույնպես, քանի որ վերանում է այն գործոնը, որը հանդիսանում էր Արցախի անվտանգության միակ երաշխիքը` Հայաստանի Հանրապետությունը»,- համոզմունք հայտնեց Շահնազարյանը:

Շահնազարյանի գնահատմամբ` դեկտեմբերի երկուսին Պուտինը կայցելի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ռուսաստանի մարզերից մեկը: «Պուտինն ըստ էության կայցելի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ ռուսական բազա և նրա շրջակա միջավայրը: Եթե դա աշխատանքային այց է, ապա կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որպեսզի Պուտինին դիմավորի վարչապետի տեղակալ Արմեն Գևորգյանը, ինչպես Ադրբեջանում եղավ: Գոնե այդ հարցում փորձեն պահպանել պետության և մեր արժանապատվությունը, այլ ոչ թե ստեղից վազեն Գյումրի ու կանաչ խալիներ փռեն: Այո, Պուտինը համարում է, որ ինքը գալիս է Ռուսաստանի մարզ»,- ասաց Շահնազարյանը: