Անցած ամբողջ շաբաթն անցել է երկու հայտնի հեռուստահաղորդավարուհիների` Քսենիա Սոբչակի և Թինա Կանդելակիի միջև համացանցային սկանդալի նշանի տակ:
Ինչպես հիշեցնում է Комсомольская Правда-ն աղջիկների միջև վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Սոբչակը Կանդելակիի դեմ նոր կոմպրոմատ է բացահայտել: Նա համացանցի օգտատերերին պատմել է, որ իր նախկին ընկերուհին նոյեմբերյան տոների ժամանակ հանգստացել է Դուբայում Ռամզան Կադիրովի հետ:
Թինսն չլռեց և Սոբչակի քայլին պատասխանեց համապատասխան կոմպրոմոտով` Facebook-ի իր էջում տեղադրելով Սոբչակի բոլոր նախկին սիրավեպերի հերոսներին: Հիշեցնենք, որ նրանց թվում հիաշատակվում էր նաև ազգությամբ հայ Վահե Ենգիբարյանը:
Կանդելակիի քայլից հետո ամբողջ համացանցը շունչը պահած սպասում էր Սոբչակի կողմից պատասխան քայլի: Այն, որ Քսենիան կարողանում է «սպանել բառերով» հայտնի է բոլորին, սակայն նա ոչ միայն չի պատասխանել, այլ նաև ներողություն է խնդրել:
«Հարգելի ընթեցողներ և Թինա: Ես իմ անկեղծ ներողությունն եմ խնդրում նախկին գրառման համար: Չնայած որ իմ կողմից բերված փաստերը ճշմարտություն են, սակայն այն գրելու փաստը չի զարդարում ինձ և որպես մարդու, և որպես լրագրողի: Ամենաքիչը ես կուզեի իջնել իմ նախկին գործընկերուհու մակարդակին: Կներեք ես ենթարկվեցի սադրանքի և կորցրեցի վերահսկողությունը իմ էմոցիաների նկատմամբ»,- գրել է Սոբչակը:
Սոբչակը նաև հայտնել է, որ ճիշտ է Կանդելակիին նա ատում է, սակայն ավելի շատ քաղաքական պատճառներով, քան անձնական:
Սոբչակը իր բաց նամակը հրապարակել է «Сноб»-ում: