168.am-ը գրում է. ԱՄՆ պետքարտուղարության արարողակարգի վարչության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացի պաշտոնյաներն Ադրբեջանի կողմից 2012թ. բավականին շքեղ նվերներ են ստացել: ԱՄՆ օրենսդրության համաձայն` 20 դոլարից բարձր արժողությամբ նվերները չեն կարող ընդունվել պաշտոնատար անձանց կողմից, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այցերի ժամանակ նրանք բավականին թանկարժեք նվերներ ընդունել են` համարելով, որ դրանք վերադարձնելն անբարեկիրթ կդիտվի, գրում է Haqqin.az-ը:

ԱՄՆ վերադառնալուն պես նրանք թանկարժեք նվերները հանձնել են Արխիվների ազգային վարչություն կամ ուղարկել ծառայողական նպատակներով օգտագործման: Պետքարտուղարության տեղեկատվության մեջ նշվում են մինչեւ 10 000 դոլար աժողությամբ նվերների ստացման մասին:

Մանրամասները` այստեղ: