Դորտմունդի Բորուսիան կրկին վերակենդանացավ` Չեմպիոնների Լիգայում Նապոլիին 3-1 ջախջախելուց հետո: Այս մասին գրում է Bild-ը:
Բորուսիայի խաղում երկու ֆուտբոլիստի պետք է առանձնացնել: Խաղադաշտում համար մեկն էին Սվեն Բենդերը և Հենրիխ Մխիթարյանը:
Չնայած 16-րդ րոպեին Սվեն Բենդերը իտալացիների հետ բախման ժամանակ կոտրեց քիթը, սակայն նա շարունակեс մնալ խաղադաշտում արյունոտ քթով: Բենդերը իսկապես ուժեղ խաղ ցույց տվեց կենտրոնական պաշտպանի դիրքում` չեզոքացնելով բոլոր վտանգավոր պահերը:
Խաղադաշտում աչքի ընկնող էր նաև Հենրիխ Մխիթարյանի խաղը: Հայազգի ֆուտբոլիստը Բորուսիայի խաղի կենտրոնն էր և ներգրավված էր բոլոր հարձակումների մեջ: Մխիթարյանը սահմանում է Բորուսիայի տեմպը: Նա կարողանում է անհրաժեշտ պահին դանդաղեցնել կամ արագացնել խաղը:
Յուրգեն Կլոպը խաղից հետո Մխիթարյանի մասին նշել է «Միկին սենսացիոն խաղ ցույց տվեց»: Նա իրավացի է Մխիթարյանը խաղադաշտում համար մեկն էր: