Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկիրը չի հանդուրժի արտաքին ճնշում, որ կողմից էլ, որ լինի:
«Մենք դատապարտված ենք մշտապես պաշտպանել մեր հետաքրքրությունները: Պայքար է գնում: Երբ մեզ փորձում են ճնշել, մենք դեմ ենք դրան: Որպեսզի մեզ չնշեն մենք պետք է լինենք ուժեղ»,- նշել է Յանուկովիչը ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ ԵՄ դատապարտել է Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի Ուկրաինայի համաձայնագիր ստորագրելու հարցում և հայտարարել է, որ տեղյակ է «Ուկրաինայի նկատմամբ գործադրվող արտաքին ճնշման մասին»:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ նման հայտարարությունները պայմանավորված են ԵՄ-ի ցանկությամբ Մոսկվայի վրա դնել վերջինիս ճնշմամբ առաջացած ուկրաինական խնդիրների պատասխանատվությունը:
Միաժամանակ Ուկրաինայում շարունակվում են ցույցերը կառավարության շենքի մոտ, որտեղ այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, ինչի պատճառով այստեղ «Բերկուտ» հատուկ նշանակության նոր ուժեր են բերվել:
Կառավարության շենքի մոտ կանգնած է իրավապահպանների շուրջ 20 ավտոբուս:
Պետք է նշել նաև, որ Սպիտակ Տան կայքում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդրագիր և ներկա պահին արդեն հավաքել է 600-ից ավել ստորագրություն: Դիմումի հեղինակները դժգոհ են այն առումով, որ Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին կանգնեցրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: