Քիչ առաջ ավարտվել է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների ու ԿԽՄԿ երևանյան գրասենյանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հարազատներին լուրեր ու նամակ են փոխանցել Ինջիղուլյանից։
Ռազմինֆոն փորձեց պարզել հանդիպման մանրամասները Հակոբ Ինջիղուլյանի եղբորից՝ Հարություն Ինջիղուլյանից։ Վերջինս շեշտեց. «Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գնացել էին Հակոբին տեսնելու։ Նրանք հավաստիացրել են, որ Հակոբը չունի առողջական խնդիրներ։ Անցյալ անգամ մեր հնչեցրած հարցով նրան տարել են ակնաբուժական կենտրոն, ստուգել են տեսողությունը, գրել են,որ կարճատես չի։ Բայց մենք ասում էինք, որ ինքը կարճատես չի, աչքերն են անըդհատ, Հայաստանում եղած ժամանակ ակնոց էր կրում։ Մեզ ասացին, որ կփոխանցեն Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին, որպեսզի նոր ստուգում անցկացվի»։
Հարությունի խոսքերով՝ Ինջիղուլյանին փոխանցել են հարազատների խոսքերը. «Մենք պատասխանատու ենք, քեզ ոչ ոք չի վնասի, վերադարձի´ր հայրենիք», իսկ Հակոբի պատասխան նամակում գրված է. «Խնդրում եմ սպասեք, Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ»։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ