shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Գորիսի բնակիչ 29-ամյա Սոնա Ջավահիրյանը, իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 ՏD 198 համարանիշի ավտոմեքենայով, Գորիսի Սյունիք և Գուսան Աշոտ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գորիսի բնակիչ 23-ամյա Նարե Տատինցյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ն. Տատինցյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: