Բոլորիս հայտնի է, որ գրիպի վիրուսի ակտիվությունը կախված է սեզոնից: Հիվանդացության պիկը լինում է աշնանային և ձմեռային սեզոններին, իսկ արևադարձային երկրներում` անձրևների ժամանակ: Վերջինիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյուքում պարզ է դարձել վիրուսի սեզոնայնության պատճառը,-այս մասին doctors.am-ը:

Նրանք հետազոտել են տվյալ վիրուսի տարածման և գոյատևման հավանականությունը տարբեր խոնավությունների պայմաններում: Հայտնաբերվել է, որ վիրուսի կենսունակությունը առավել բարձր է, երբ հարաբերական խոնավությունը մոտ է 100%-ի, կամ ցածր ` 50%-ից: Դրանով է բացատրվում վիրուսի կենսունակության պահպանումը մարդու քթի լորձաթաղանթում և արտաքին միջավայրի տարբեր վայրերում`կախված սեզոնից:

Խոնավությունը ազդում է տվյալ հեղուկի բաղադրության վրա: Բացի խոնավությունից նշանակություն ունի հեղուկի կազմի մեր մտնող աղերի և սպիտակուցների հարաբերությունը, որից էլ կախված է վիրուսի կենսունակությունը: