«Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան` թերի։ Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ գետնից` առաջին հերթին ազատվելով «Զվարթնոց» օդանավակայանին տրվող ծառայությունների մենաշնորհից»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, «Հայկական Ավիաուղիների» նախկին գլխավոր տնօրեն, «Աերոֆլոտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը։

Ըստ նրա անհրաժեշտ է նաև «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարների հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք նվազեցնեն իրենց շահութաբերությունը` այն հասցնելով մյուս օդանավակայաններում մատուցվող ծառայությունների գների մակարդակին. «Բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն Հայաստանում ստեղծել ինքնուրույն մարդատար ավիաընկերություններ, պետք է անպայման հաշվի առնեն, որ ավելի լավ է հրաժարվել սեփական «գաճաճ» ավիաընկերություն ստեղծելու գաղափարից, և ողջ ջանքերն ու ունեցած հնարավորությունները նպատակամղեն մեկ միասնական ավիաընկերություն ստեղծելուն»,-ասել է նա»,–գրում է «168 ժամ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։