Յանուկովիչի հայտարարությունից հետո առ այն, որ նա ծափահարում է բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել հրապարակ եվրոինտեգրացման համար և որ Ուկրաինան անպայման կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, վերջնակականապես հայտնի դարձավ , որ Ուկրաինայի կողմից Մաքսային Միության անդամակցության խոսք անգամ չի կարող գնալ: Ուկրաինայի համար պայքարում Պուտինի պարտության պատճառներն է բացահայտում Բորիս Նեմցովը: 

Պուտինը պարտություն կրեց, Ռուսաստանը՝ ոչ: Առնվազն անհրաժեշտ չի լինի փող ծախսել Ուկրաինայում էջան գազի ապահովման և նավթի գների փոփոխության համար: Տարեկան 10 մլրդ դոլար Ռուսաստանի տնտեսությանը պետք կգա: Հնարավոր է գազի և կոմունալ ծառայությունների գները երկրի ներսում այդքան էլ արագ չեն աճի: Հնարավոր է ճանապարհների կառուցման և վերանորոգման համար ավելի շատ փողեր կլինեն:
Պուտինը պարտվեց, քանի որ թերագնահատեց ուկրաինական ժողովրդին: Երբ Եվրոմայդան դուրս եկավ շուրջ 100.000 մարդ, նա չեկիստական սովորության համաձայն մտածեց, որ բոլորը եկել են Պետդեպարտամենտի փողերով և այս ամենում մեղավոր է ԿՀՎ-ն: Նրա ուղեղում չծագեց հասարակ միտք, որ Ուկրաինայում բոլոր հարցումների համաձայն եվրոինտեգրման կողմնակիցները ավելի շատ են, քան Մաքսային Միության կողմնակիցները: Մարդիկ պատրաստ են իրենց ընտրության համար պայքարել: Նա մտածեց, որ ուկրաինական ժողովրդի սերն ու հավատարմությունը կարելի է գնել էժան գազով և մեծ գազատարերի, կաթնային և շոկոլադե պատերազմներ չկազմակերպելու խոստումներով, սակայն պարզվեց որ դա այդպես չէ: Այս աշխարհում ամեն ինչ չէ, որ վաճառվում է և գնվում:
Երկրորդ նա չհասկացավ, որ Յանուկովիչի համար հասարակական կարծիքը շատ կարևոր է հատկապես 2015 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին: Ուկրաինան ավելի շատ ժողովրդավարական և ազատ պետություն է, քան պուտինյան Ռուսաստանը և մարդիկ ունեն ավելի մեծ նշանակություն: Յանուկովիչը չի կարող հաշվի առնել քաղաքացիների 50 %-ի դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս եվրոպական կողմնորոշմամբ:
Երրորդը նա գտնվում է իր կեղծ զոմբի արկղի մեջ, որը նրան միշտ խաբում է, թե Մայդանում հավաքվել են մի քանի հազար հոգուց բաղկացած մարգինալներ, որոնք պնդում են իրենց եվրոպական ընտրության վրա: Կեղծ պատկերը բերում է սխալ որոշումների:

Չորրորդը Ուկրաինայի հարցով զբաղվել էին նրա ապաշնորհ օգնականները: Հատկապես Գլազևը: Նա ուկրաինացիներին մերթ վախեցնում էր դեֆոլտով, մերթ Ռուսաստանի հետ վիզային համակարգ օգտագործումով: Ուկրաինացիները նման շանտաժից հետո ավելի շատ են սկսում սիրել Եվրոպան: