Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱՄՆ-ում վիրահատվել էր Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Իր ֆեյսբուքյան էջում Մովսիսյանը գրել է. «Ծնկիս վիրահատությունն այսօր հաջող անցավ: Շնորհակալություն բարեմաղթանքների եւ աղոթքների համար: Աստված օրհնի»: