Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը այնուամենայնիվ ստորագրվեց: Ճիշտ է այն ստորագրել են այսօր Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ ոչ թե Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները Վիկտոր Յանուկովիչի հետ, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Խորհրդանշական համաձայնագիրը ստորագրելով՝ Ուկրաինայի ազգային պլատֆորմի կոորդինատոր Ալեքսանդր Սլուշկոն համոզմունք է հայտնել, որ ապագայում Ուկրաինայի իշխանությունները, կատարելով ժողովրդի կամքը, կստորագրեն նաև իրական փաստաթուղթը: Սակայն անձամբ հասարակական գործիչները այդ լուսավոր օրվան այլևս չեն կարող սպասել:
Սուշկոյի և «Ուկրաինա-ԵՄ» քաղաքացիական հասարակության համանախագահ Քրստոֆեր Բոբինսկու միջև ստորագրված համաձայնագրում նշված է.«Մենք ստորագրում ենք Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը և մեր վրա պատասխանատվություն ենք վերցնում օժանդակել դրա իրականացմանը բոլոր ոլորտներում, որտեղ քաղաքացիական հասարակությունը ունի իր նպատակները, հետաքրքրությունները և անհանգստությունները»:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նաև պարտավորություն են վերցրել «շարունակել հասարակական ճնշումը ուկրաինական իշխանությունների վրա Ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար»: