«Հրապարակը» գրում է. «Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բավական «էկոնոմ» է ճաշկերույթների հարցում: Սա թերեւս հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսվել: Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին եւ 7-ին:

Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, եւ հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում: Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները: