Ֆուտբոլային հանդիպումներին ընդառաջ sports.ru-ն կազմել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի ամենակարևոր խաղերի ցուցակը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Տերեկ-Զենիթ, դեկտեմբերի 1, 13:30
Սպարտակ-Վոլգա, դեկտեմբերի 1, 18:30
Ռոստով-ԲԿՄԱ, դեկտեմբերի 2, 15:00
Կուբան-Լոկոմոտիվ, դեկտեմբերի 2, 19:30
Դինամո-Ուրալ, նոյեմբերի 30, 14:00
Հիշեցնենք, որ Մոսկվայի Սպարտակի կազմում խաշադաշտ դուրս չի գա Յուրա Մովսիսյանը, քանի որ ծնկի վիրահատությունից հետո գտնվում է վերականգնման փուլում: Հարցականի տակ է նաև Արազ Օզբիլիսի մասնակցությունը խաղին, ով թեթև վնասվածք էր ստացել մարզման ժամանակ:
Ուրալի թիմին չեն օգնի Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը, որոնք նույնպես վնասվածքներ ունեն:
Նշենք, որ մրցաշարային աղյուսակն այս պահին 36 միավորով գլխավորում են Զենիթն ու Լոկոմոտիվը, իսկ 33-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Սպարտակն ու ԲԿՄԱ-ն: