Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն culture.ru կայքի հետ հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանում ֆիլմ են նկարահանելու, որին մասնակցելու է նաև ինքը:

«Գարնանը Ղազաղստանում նկարահանելու ենք «Голос степей» ֆիլմը: Այնուհետև մետաքսե ճանապարհի մասին 12 սերիաներից բաղկացած ֆիլմ ենք նկարահանելու, որը Չինաստանից Թուրքիա է գնում Ուզբեկիստանի միջոցով: Ես խաղալու եմ բյուզանդական կայսրի դերը: Մյուս ամառ Ադրբեջանում նկարահանելու ենք ֆիլմի մի մասը»,- ասել է Դեպարդիեն: