«Ժողովուրդը» գրում է. «ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող «Հայասի գրուպ» ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա։ Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով «Հայասի»–ն գտնվում է 688-րդ տեղում՝ 106.7 մլն դրամ հարկով։ 2012թ. ցուցանիշներով եղել է 627-րդը՝ 138.7 մլն դրամով, իսկ 2011 թ.՝ 324–րդը՝ 249.3 մլն դրամով։
Փաստորեն, մեկ տարվա ընթացքում «Հայասի»–ն ուղղակի կիսով չափ կրճատել է ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը։ Նման բան կարող է տեղի ունենալ երկու հիմնական պատճառով. կամ արտադրանքի ծավալները պետք է գնալով նվազեն, կամ էլ գործարանը պարզապես թաքցնի հարկերը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: