Լրագրողների այն հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածում ինչ որ բան  փոխվե՞լ է իր անելիքների և մոտեցումների մեջ , նախագահի թեկնածուն ասաց. «Կա մինիմում ծրագիր միայնակ թողնել Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում: Ես չեմ ափսոսում այդ 8 միլիոն դրամը, թող դա նվեր լինի պետբյուջեին:

Արամ Հարությունյանի խոսքերով  առաջիկա նախագահական ընտրությունները լինելու են ոչ մրցակցային. «Սերժ Սարգյանին ոչ կարելի է փողով հաղթել, ամենաշատը ինքը ունի, ոչ քամի անելով, ոչ կուսակցությունով»: Վերջում բանախոսն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին . «Շատ լավ վարսավիր ունեմ՝ Վարդգես անունով,  շատ լավ սանրվածք կառաջարկի»: