Ռուսական բանակի հայաստանյան բազայում զինծառայողների ռոտացիա է տեղի ունենում:
Ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են,-այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Զորացրվողների փոխարեն արդեն իսկ իրականացված ավելի քան 20 ավիաչվերթներով Երևան և Գյումրի են ժամանել 2 հազարից ավելի նորակոչիկներ՝ շարքայիններ և սերժանտներ, ովքեր տարբեր ռազմական մասնագիտությունների գծով նախնական ռազմական պատրաստականություն են անցել ռուսական բանակի կրթական կենտրոններում:
Զինծառայողների ռոտացիայի արդյունքում Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ծառայողների քանակը չի փոխվելու: