shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թևոսյան փողոցի վրա գտնվող քանդված կամրջի մոտ, հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած Газель մակնիշի 0253 Լ համարանիշի մեքենային և դիմել փախուստի :
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով Газель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և բախվել պատին:
Ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ մի մասին դուրս են բերել մեքենայի ձախակողմյան դռնից, իսկ մյուս մասին դուրս են բերել՝ մեծ դժվարությամբ պատից հեռացնելով Газель-ը:
Վթարի վայր են ժաման ել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Ռաֆիկ Պոտրոսյան ու Արթուր Խաչատրյանը:
Լուսանկարը` shamshyan.com-ի
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:


