Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բուժելու նպատակով մարտի 2-ին Գերմանիայից բժիշկներ կժամանեն Ուկրաինա: Գրում է Ria լրատվական կայքը` հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարի տարածած հաղորդագրությանը:

«Ներկայիս դիրքորոշումը հետևյալն է` մարտի 2-4 բժիշկները կգան Տիմոշենկոյին բուժելու համար»,- ասել է Կոժարը և հավելել, որ անցած շաբաթ բժիշկները չեն կարողացել գալ տեխնիկական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Տիմոշենկոյին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանգիր կնքելու գործում իրավունքների չարաշահման համար: