Մոսկվայի «Սպարտակ» Ռուսաստանի առաջնությունում ամենախոշոր հաղթանակն է տարել` Չերկիզովոյում ջախջախելով Նիժեգորոդի «Վոլգային» 6-1 հաշվով:

Ընդ որում կարմիր-սպիտակների կազմում դուբլով աչքի են ընկել իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուրադոն և հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Այս մասին նշում է Советский Спорт-ը:
Եթե իսպանացին իր դուբլը արձանագրեց արդեն առաջին խաղակեսում, ապա Օզբիլիսը աչքի ընկավ երկրորդ խաղակեսում: Օզբիլիսի առաջին գոլը խաղընկերների բազմաքայլ կոմբինացիայի արդյունք էր, իսկ արդեն 77-րդ րոպեին նա մրցակցից պաշտպանից ավելի արագ գտնվեց և գնդակը ուղղեց մրցակցի դարպասը:

Այսպիսով «Սպարտակը» խաղաշրջանում արդեն երկրորդ անգամ կարողացավ հաղթանակի հասնել «Վոլգայի» նկատմամբ: Առաջին խաղում կարմիր-սպիտակները կարողացան հաղթանակ տանել 1-0 նվազագույն հաշվով:

Այս հաղթանակի շնորհիվ «Սպարտակը» 36 միավորով կիսում է երկրորդ տեղը Լոկոմոտիվի հետ, որը իր խաղը անցկացնելու է երկուշաբթի օրը: Առաջին տեղում Զենիթն է, որը 18 խաղից հետո ունի 37 միավորով: