«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ ողջ երկիրը զբաղված էր Վլադիմիր Պուտինի այցով՝ ոմանք ընդվզում էին դրա դեմ, մյուսները՝ հրճվում, երրորդները՝ դիմավորում-ճանապարհում:
Ըստ թերթի ուշագրավ էր, որ դիմավորող-ճանապարհողների թվում չկար ԱԺ ղեկավարը: Պարբերականին ասել են, որ Հովիկ Աբրահամյանն անգամ արգելել է մեծ կազմով բացակայել ԱԺ նիստից և օդանավակայան է գործուղել միայն «պուտինամոլներին»՝ Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին և փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին: Ինչպես և նախօրեին գրել էինք՝ Պուտինը Հայաստանում մնաց մի քանի ժամ և ամենամեծ ուշադրությունը դարձրեց ռուսական ռազմաբազայի վրա: