«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ ուրբաթ օրն ԱԺ ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավոր Արմեն Կարապետյանը բավական շքեղ հարսանիք է կազմակերպել իր դստեր համար:

«Արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Բայց հարսանիքի «քաղաքական ենթատեքստը» հրավիրյալներն են: Կարապետյանի դստեր հարսանիքին մասնակցել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ մի շարք ՀՀԿ-ականներ:

Կարապետյանը խնջույքին չի հրավիրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Տեղեկություններ կան, որ նրանց փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են՝ չնայած այն բանին, որ Խաչատրյանն ամեն ինչ արեց, որպեսզի Կարապետյանը պատգամավոր դառնա»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում