«Ժողովուրդ»-ը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու գնացած մի շարք հայ գործարարների ու պաշտոնյաների արգելվել է սեփական ավտոմեքենաներով մոտենալ օդանավակայանին։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեեւ նախապես պայմանավորվածություն է եղել, որ պետք է Պուտինին դիմավորելու գնան իրենց անձնական ավտոմեքենաներով, որոնք մի քանի անգամ ռենտգեն են արել» ու անգամ վարորդների «7 պորտն» են ուսումնասիրել, այնուամենայնիվ, վերջին պահին պայմանները փոխվել են։ Նրանց բոլորին օդանավակայան են տեղափոխել ավտոբուսներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել չբացառվող ահաբեկչական գործողություններից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում