ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, գերազանց է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի արդյունքները: «Քանի կար բողոքում էիք, գազի կռիվ էիք անում, գազը էժանացավ, եսիմ ինչ… ճանապարհները, ապրանքաշինությունը, զավոդները, ամեն ինչ գնալու է իր հունով, մարդիկ ավելի լավ կյանքով են ապրելու»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երեկ Պուտինի այցի հետ կապված Երևանում տեղի ունեցող ցույցերը, նա պատասխանեց. «Դա էլ կլինի, դրանք էլ հետո կհասկանան, որ իրենք մեղավոր են, սխալ են, կմիանան մեզ»:
Ինչ վերաբերում է ոստիկանության երեկվա գործողություններին, երբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ, Շմայսը դա նույնպես նորմալ է համարեց. «Բա ինչ է, ուզում էիք ոստիկանությունը ձեռքները ծալած նստեր, հելնեին գոռային, եսիմ ի՞նչ: Հլը շնորհակալ պետք ա լինեն, որ ոստիկանությունը էդքան մեղմ ա վերաբերվում, ուրիշ տեղեր ավելի դաժան բաներ են անում: Ուկրաինայի նման չեն անի, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ ա, էդ մի մասան էլ փողը տվել են, դրսերից ղեկավարում են, դրանց ժամանակն էլ կգա»,- նշեց նա: