Մեր կառավարությունը ռեֆորմների անհրաժեշտություն ունի: Բայց ռեֆորմների կարող է գնալ այն կառավարությունը, եթե ժողովուրդն ունի վստահություն:

Այս մասին ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի նախագծի մասին: «Արդյոք քաղաքացիները չեն ցանկանում ստանալ բարեկեցիկ կենսաթոշակ, իհարկե բոլորն էլ ցանկանում են, բայց նրանք ևս ինչպես մենք բոլորս ունենք տոտար անվստահություն այս կառավարության հանդեպ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը հավելելով, որ իրենք կողմ են քվերակելու այն նախաձեռնությանը, համաձայն որի կհետաձգվի նախագիծը` հետագայում լրջագույն քնարկումներ կազմակերպելու նպատակով:

«Պետք է քննարկումներում ներառենք նաև շահագրգիռ կողմերին և ամենակարևորը պետք է հանել պարտադիրի բաղադրիչը և որից հետո հարցը պետք է դնել քննարկման; Կենսական նշանակության հարցերը պետք է որոշել հանրային հարցման միջոցով: Զրոյական վստահության պայմաններում, երբ զրո է վստահությունը այս կառավարության հանդեպ, նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: