Telegraph պարբերականը ներկայացրել է աշխարհի ղեկավարների շները:
Ամենայն հավանականությամբ աշխարհում ամենահայտնի ընտանի կենդանիներից մեկը համարվում է Բարաք Օբամայի շունը Բոն:
Օգոստոսին Սպիտակ Տանը Բոին միացավ նաև Սանին:
Բարաք Օբաման միակ ԱՄՆ նախագահը չէ, որ սիրում է շուն: Ահա Բիլ Քլինթոնը իր Բադի շան հետ:
Ֆրանկլին Ռուզվելտը Ֆալա շան հետ:
Դեմոկրատները և հանրապետականները շան նկատմամբ սիրո առումով տարաձայնություններ չունեն: Ռիչարդ Նիքսոնը Վիկի և Չեքքերս շների հետ:
Ջորջ Բուշ կրտսերը Բարնի և Բիզլի շների հետ:
Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռուդը այնքան էր ներշնչված իր ընտանի կենդանիներին, որ համահեղինակել է գիրք նրանց մասին: Գիրքը նվիրված է շուն Էբիի և կատու Ջասփերին
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը իր Սումո շան հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղում է իր շների` Բաֆիի և Յումեի հետ:
Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը իր Ռուբեն շան հետ: