Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ունի։ Սմերչ կայանը հստակ երևում է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի այցի մասին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում, ինչպես նաևPanorama.am լրատվականի տեսառեպորտաժում, -այս մասին գրում է razm.info-ն:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմաբազայում. հետևում «Սմերչ»ՀԿՌՀ-ն է երևում:

Լուսանկարներում երևում են նաև «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ զենիթահրթիռային, «Կոնկուրս» հակատանկային համակարգեր, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայան, «2Ս1 Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա և Տ-72Բ տանկ:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմաբազայում. հետևում «Սմերչ» ՀԿՌՀ-ն է երևում