ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը շարունակում է հայտարարել, որ ինքը չի պատրաստվում անցկացնել դասական քարոզարշավ, իսկ ինքնաբացարկ հայտարարելը համարում է նվազ քաղաքական ճանապարհ:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինս անդրադառնալով նախագահի թեկնածուներին, նշեց, որ Սարգսյանը Բագրատյանը, Հովհաննիսյանն ու Հայրիկյանը ակնհայտորեն կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականության հարցը:

<>,-իր խոսքում նշեց Արման Մելիքյանը:

Իսկ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի քայլը, Արման Մելիքյանը որակեց որպես քաղաքական հուսահատության դրսևորում:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ արդեն սկսված են ընտրակեղծիքները և իր տեղեկություններով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատողներին հրահանգել է հավաքել իրենց ենթակայության տակ գտնվող անձանց անձնագրային տվյալները:

<>,-ամփոփեց Արման Մելիքյանը: