Խորհրդարանում վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ կոալիցիան դեմ է քվեարկելու «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրինագծի կիրառումը մեկ տարով հետաձգելու օրինագծին:

Ի պատասխան սրան, Աղվան Վարդանյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում: Այս պահին ԱԺ-ում ընդմիջում է:

Լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշեց, որ իշխանությանը տալիս են ևս 20 րոպե «խելքները գլուխները հավաքելու համար»:

Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցություններ ցանկանում են օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգել ևս մեկ տարով, քվեարկությունը կկայանա քիչ անց, իսկ ԱԺ-ի բակում երիտասարդները շարունակում են իրենց ցույցը: