Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում 46 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությունը, որը ենթադրում էր «պարտադիր» բաղադրիչի կիրառումը հետաձգել մեկ տարով:

Քվեարկությունից հետո պատգամավորներն ամբիոնից հնչեցրեցին իրենց տեսակետները: Վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` նշելով, որ բոլորն այս օրենքի օրինակ բերում են Չիլին, նա առաջարկեց մի քանի պատգամավորների գործուղել Չիլի, որպեսզի տեսնեն, թե այնտեղ էլ օրենքը ճիշտ չի գործում: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ բազմահազար մարդկանցով դիմել են իրենց, սակայն իրենք արհամարհում են և հայտարարեց, որ իրենք կդիմեն այլ քայլերի:

Իսկ դաշնակցական Վահան Հովհաննիսյանն էլ նշել, թե Գալուստ Սահակյանը լրագրողներին բացատրելու փոխարեն թող իջնի ներքև և այնտեղ հավաքված մեծ թվով մարդկանց բացատրի իրենց վարքի պատճառները: