ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում խոսելով պարտադիր բաղադրիչը հետաձգելու ԱԺ մեծամասնության մասին ասաց, որ քվերակության ավարտից հետո հանդիպելու են խմբակցության պատգամավորների հետ:

«Մեր առաջին քայլը կլինի Սահմանադրական դատարան դիմելը», - նշեց նաև հավելեց, որ  իրենք վստահ են, որ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվի:

Աղվան Վարդանյանը նշեց, թե առանձին ՀՀԿ-ական պատգամավորներ նույնպես խնդիրներ տեսնում են, սակայն քվեարկում են այնպես, ինչպես որոշում է խմբակցությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի 1/3-ի կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» օրինագիծը 20 րոպե ընդմիջումից հետո դրվեց քվեարկության:

Ի վերջո ստացվեց 46 կողմ, 54 դեմ ձայներ և օրենքը չընդունվեց: