ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծն ընդունվել է դեռևս 2010-ին և այս տարիների ընթացքում դեպքից դեպք քննարկումներ են եղել և միայն մասնակցել են ՀՅԴ-ն ի դեմս Արծվիկ Մինասյանի, իսկ մյուսները ոչ մի առնչություն չեն ունեցել:
«Դա նշանակում է, որ քաղաքական խնդիր են իրենց առջև դրել և ելույթներն էլ քաղաքական էին: Հիմնական իմաստն էր այն էր, որ մենք չենք սիրում այս իշխանություններին, դրա համար էլ դեմ ենք», - նշեց նա:
Սահակյանը նշեց, որ անտեղի է համարում այս օրենքը քննարկել այն դեպքում, երբ կիրառմանը մնացել է ընդամենը մեկ ամիս:
«Իմիջիայլոց ասեմ 2010-ին այսպիսի հրաբխային մոտեցումներ չկային: Միայն Արծվիկ Մինասյանն էր : Այս պահին ընդդիմությունն այս կամ այն պատճառով՝ ցրտի թե եղանակի, իր ակտիվությունը կորցնելու մարմանջով է տառապում և փորձում է ինչ-որ մի նշանակետ գտնել», - նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի 1/3-ի կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» օրինագիծը քսան րոպե ընդմիջումից հետո դրվեց քվեարկության:
Ի վերջո ստացվեց 46 կողմ, 54 դեմ ձայներ և օրենքը չընդունվեց: