Անթալիայում շախմատի աշխարհի թիմային առաջնությանը այսօր Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հայ շախմատիստներից առաջինը հաղթանակ տարավ Տիգրան Պետրոսյանը: Այնուհետեւ ոչ ոքի ավարտեց իր հանդիպումը Գաբրիել Սարգսյանը: Երրորդը իր պարտիան ավարտեց Լեւոն Արոնյանը, ով նույնպես հաղթանակ տարավ: Ամենավերջում Վլադիմիր Հակոբյանը կրկին հաղթանակով վերջ դրեց հանդիպմանը: