Երեկ, հանրապետության տարբեր քաղաքներում ՐաֆՖի Հովհաննիսյանի հանդիպումները ժողովրդի հետ անցել են` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ (նկարներում): Նրանք հիմնականում նկարահանել Են հանդիպման եկած քաղաքացիներին: Սա հին մեթոդ է: Դրանից հետո տեղի ոստիկանությունը հատ-հատ կայցելի նկարահանված մարդկանց, որին ոնց կարողանա կսպաոնա, կհամոզի, կխնդրի` այլևս այդ հավաքներին չմասնակցել, առավել ևս մտքով չանցկացնել գնալ Երևան հանրահավաքի, և ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանին մտքներից հանել: Պարզվել է սակայն, որ մեծ թվով ծպտյալ իրավապահները այլ հանձնարարություն էլ են ունեցել, որ հաջողվել է միայն Արտաշատում: Այստեղ նրանցից մեկը հայհոյել է «ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին: Ակնհայտ է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը պատահական չի ընտրվել, և ոչ էլ հայհոյանքն է պատահական ընտրվել (դա այնպիսի բովանդակություն է ունեցել, որը հայ երիտասարդները երբեք անարձագանք չեն թողնում): Ամենաբարձր օղակներում մտածված այս սադրանքի նպատակը եղել է Դավիթ Սանասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալել, ինչը համենայնդեպս երեկ չի հաջողվել:
Քաղաքացիական հագուստով իրավապահներից մեկն էլ խոչընդոտել է «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի աշխատանքը, հարվածել է նրա լուսանկարչական սարքին, հրել է նրան և պահանջել` իրեն չնկարել: Այս հրապարակումն ի դեպ նաև հաղորդում է հանցագործության մասին, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը քրեական հանցագործություն է:
Սանասարյանին ոստիկաննե՞րն են հայհոյել


