Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ում հերթական սկանդալն էր հասունացել:
Վեճը ծագել էր Նիկոլ Փաշինյանի և Էդուարդ Շարմազանովի միջև: Վերջինս ԱԺ ամբիոնից «մատ թափ տվեց» Նիկոլ Փաշինյանի վրա, խոսքի մեջ օգտագործելով «արա» դիմելաձևը:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Շարմազանովին ասաց. «Արա-ն դու ես, մեկ էլ շեֆդ ա»:
«Որևէ մեկը չի կարող ինձ հետ անարդարացի վարվել, երկրորդն էլ ես ինչ ուզում էի դահլիճում ասեցի, ավելացնելու բան չունեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վեճը ծագել էր վարման կարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, երբ վերջինիս Շարմազանովը ընդհատեց, պնդելով, որ վարման կարգի վերաբերյալ խոսքը վերածվում է բանավեճի: