Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանի մայրը` Նինա Շահբազյանը, բաց նամակ է ներկայացրել, որում տեղեկացնում է, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունենալու իր որդու դատավարությունը:
Նամակում մասնավորապես ասված է. «Դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ տեղի կունենա թիվ ԵԿԴ/111/11/13 գործով դատավարությունը, որը վերաբերում է ՀՀ ԱՆՔԿ ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքական բանտարկյալ Արթուր Աշոտի Այվազյանին, ով հանրությանը հայտնի է Մանախ անվանմամբ:
Արթիկ քրեակատարողական հիմնարկում իրականացված քաղաքական դրդապատճառներով պատվիրված խոշտանգումների և մահափորձի փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջի վերաբերյալ քաղբանտարկյալի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբաների պալատի խորհրդի անդամ, փաստաբան պարոն Հայկ Ռուբենի Ալումյանը, ում բողոքի հիման վրա էլ նշանակվել է վերը նշված դատական նիստը:
Հիշեցնենք, որ այդ խոշտանգումների և մահափորձի կապակցությամբ քրեական գործ հարուցելու պահանջը ապօրինի կերպով մերժվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի համապատասխան որոշմամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վերանշված 08.08. 13 ակնհայտ ապօրինի որոշմամբ, և գործը ուղղարկվել է նույն դատարան` այլ կազմով քննվելու համար:
Սա ուշագրավ քաղաքական դատավարություն է, որի ժամանակ հրապարակվելու են անժխտելի փաստեր առ այն, թե ինչպես է Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի հրամանագրով պաշտոնակատար ոմն Աղասի Խաչատրյանը, կատարելով ՀՀ արդարադատության նախարության ՔԿՎ-ի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձնաց ապօրինի ցուցումները, ՔԿՎ-ի մեկ տասնակից ավելի աշխատակիցների ներգրավմամբ խոշտանգումների են ենթարկել քաղբանտարկյալներին` փորձել մահվան հասցնել նրան, ինչը կանխվել է բացառապես այն պատճառով, որ այդ մահափորձի իրականացման ժամանակ նույն քրեակատարողականի պատժախցում գտնվող մեկ այլ դատապարտյալ` Արտակ Հակոբյանը` տեսնելով կատարվող մահափորձը, ի նշան բողոքի` կտրել է իր երակները և սկսել է արյունաքամ լինել: Տեսնելով այդ անկանխատեսելի իրավիճակը` նրանք դադարեցրել են իրենց հանցավոր մտահաղացումը և շտապ կարգով հրավիրել են բժիշկներ և մեծ դժվարությամբ փրկել են դատապարտյալների կյանքը»:
Այս մասին նամակում գրել է դատապարտյալի մայրը, ով նշում է, որ այդ բոլոր մանրամասներն իրեն տեղեկացրել է իր որդին:
Похожие
Нарек Саркисян, погибший накануне в Сюнике, был из Севана
Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
Америабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global Finance
Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
Америабанк назван банком года Армении в 2022 г. журналом The Banker
Ameria PhonePOS. Новое приложение для получения безналичных платежей с помощью смартфона
Google Pay и Google Wallet доступны для клиентов Америабанка
Америабанк. В авангарде банковского сектора Армении
Америабанк назван самым надежным банком Армении по версии журнала Global Finance
Успешно завершена крупнейшая программа по корпоративным облигациям на рынке ценных бумаг РА
Global Finance удостоил Америабанк наградой «Самый инновационный цифровой банк в Центральной и Восточной Европе 2022»
Америабанк удостоился награды Euromoney за превосходство как лучший банк в Армении в 2022г.
Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка
Америабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022»
Америабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР
Սոնայի ամուսինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի ցավակցությունները, իսկ տղաների ծնողները մոռացել էին, թե ով է մեղավոր նրանց մահվան մեջ
Америабанк признан лучшим банком Армении в 2022г. по версии журнала «Global Finance»
Известны победители рекламных лотерей Америабанка «Живи по-армянски», «Живи с улыбкой» и «Живи без границ»
Америабанк признан лучшим инвестиционным банком Армении по версии Global Finance
Америабанк удостоился очередной награды Международной финансовой корпорации в сфере торгового финансирования
Америабанк привлек капитал второго уровня на сумму 15 млн евро от компании «Триодос Инвестмент Менеджмент»
Америабанк заключил новые кредитные договоры с responsAbility и ГФКП
Поколение Америя 14. Эксклюзивная возможность начать профессиональную карьеру в
Америабанке
Америабанк и Фонд международного развития ОПЕК заключили кредитное
соглашение на сумму 30 млн долларов США для развития устойчивой энергетики
и малого бизнеса в Армении
Банкоматы Америабанка и банка «HSBC Армения» будут обслуживать держателей карт двух банков по специальным тарифам
Коронавирус в Украине и мире: главные новости 24 марта
Мировая схватка с коронавирусом: Китай обнадежил прорывом
Зараженных намного больше: врач инфекционист обратилась к украинцам
Из Польши 20 марта поездами привезли более тысячи украинцев
В Житомире подтвердили первый случай коронавируса
Раскрыт главный секрет коронавируса
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Как женщины уничтожают мужественность в мужчинах
18-летний охранник на концерте Джастина Бибера затмил самого певца
Мелания Трамп продолжает выбирать черные наряды для дипломатических встреч
Юлия Ковальчук с короткой стрижкой стала похожа на голливудского актера
Tyga нашел замену Кайли Дженнер: что мы знаем о 24-летней модели и бывшей официантке Джордан Озуна
ПОСЛЕДНИЕ НОВОСТИ. АНАСТАСИЯ ЗАВОРОТНЮК
Турецкая газета впечатлена 120-миллионной яхтой Самвела Карапетяна
«Айоц Ашхар»: По факту аудиозаписи собрания компании САС заведено уголовное дело
«Жаманак»: Самый вероятный кандидат на должность губернатора Армавира – сын генерала Манвела Григоря...
«Айкакан Жаманак»: Министр юстиции Арпине Ованнисян желает получить мандат
Beeline – спонсор международного фестиваля авторской песни «Парус надежды-2017»
Звезда Шарля Азнавура будет установлена на Аллее славы Голливуда
Рейтинг Empire: кинолюбители назвали лучший фильм всех времен
Современное армянское кино будет представлено на кинофестивале в Турции
Дом Мэрилин Монро выставили на продажу за семь миллионов долларов