«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկար տարիներ (երբ դեռ նախարար չէր) աշխատել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի վրա։ Սակայն համակարգն այդպես էլ չի կայանում. գրված էլեկտրոնային ծրագրերը բավական դժվար են կյանքի կոչվում։ Այնինչ էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի վրա ՀՀ պետբյուջեի միջոցներից ահռելի գումարներ են ծախսվել՝ 84,5 միլիոն դրամ։

«Այսօր կարող ենք փաստել, որ «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը կայացել է, իսկ համակարգի կատարելագործումը կրում է շարունակական բնույթ... Ըստ այդմ՝ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կախված են վերը նշված խնդիրների ծավալից (բովանդակությունից), եւ այս պահին հնարավոր չէ հաշվարկել» ,- նշված է նախարարության՝ համակարգի արդյունավետության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանում։ Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս ՀՀ պետբյուջեից մոտ 208 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել մի համակարգի ներդրման համար, որի արդյունավետությունն այդպես էլ թոշակառուների համար տեսանելի չի դառնում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում