Այս տարվա հուլիսի 24-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» փաստաթղթի պաշտոնական հրապարակումը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ պայմանագրի յոթերորդ կետի համաձայն ձևավորվել է կառավարման խորհուրդն, որն ունի հետևյակ կազմը՝ Սասուն Միքայելյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Մարինե Մանուչարյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Խառատյան, Նիկոլ Փաշինյան:

Փաշինյանի խոսքերով, առաջնային խնդիրներից մեկը լինելու է առաջին համաժողվի հրավիրումը, որտեղ տեղի կունենա կառավարման մարմինների ընտրություններ:
«Կառավարման խորհուրդի կազմը կարող է ընդլայնվել այդ խորհուրդի ընտրությամբ», - նշեց Փաշինյանը, հավելելով, որ այս պահին այն այդ յոթ անդամներից է բաղկացած:

 

Լուսանկարը՝ araratnews.am