Ինսունմեկ համաշխարհային ղեկավար և տաս նախկին նախագահ մեկնելու են Հարավային Աֆրիկյան Հանրապետություն Նելսոն Մանդելայի թաղման արարողության միջոցառման մասնակցելու համար: Այս մասին հայտնում է CNN գործակալությունը:
Նախատեսվում է, որ հրաժեշտի արարողությանը կմասնակցեն նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի, Եվրամիության և Աֆրիկյան միության ներկայացուցիչներ:
Բացի քաղաքական առաջնորդները միջոցառմանը ներկա գտնվելու համար, որը տեղի է ունենալու երեքշաբթի օրը Յոհաննեսբուրգում, կժամանեն որոշ համաշխարհային աստղեր, այդ թվում երգիչ Բոնոն, հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, սուպերմոդել Նաոմի Քեմփբելը:
Միջոցառմանը ներկա չեն գտնվել Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Անգլիան ներկայացնելու է արքայազն Չարլսը և վարչապետ Դևիդ Քեմերոնը, իսկ Նաթանյահուն հրաժարվել է մեկնել ուղևորության թանկ արժեք լինելու պատճառով: